24.12.2025
Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտություն անցնելու համար
10.10.2019
Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտություն անցնելու համար

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ կալանավոր Գագիկ Խաչատրյանն այսօր տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտություն անցնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մի քանի շաբաթ առաջ կրկին հետազոտվել էր: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. Երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Պաշտպանական կողմն այս ընթացքում բազմիցս պնդել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: