27.06.2025
ԱՄՆ-ն լրացուցիչ զորք կուղարկի Մերձավոր Արեւելք
18.06.2019
ԱՄՆ-ն լրացուցիչ զորք կուղարկի Մերձավոր Արեւելք

ԱՄՆ Զինված ուժերը Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճի ֆոնին Մերձավոր Արեւելք կուղարկի եւս 1000 զինծառայողի: Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանը երկուշաբթի երեկոյան հայտարարել էր, որ զորքերի տեղակայումը իրանական զինված ուժերի «թշնամական վարքագծի» պատասխանն է:Դրանից բացի, ԱՄՆ ռազմածովային նավատորմը լուսանկարներ է հրապարակել, որոնք, ըստ նրանց, ապացուցում են Իրանի մասնակցությունը Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակմանը:«Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանի հետ կոնֆլիկտի: Սակայն այս գործողությունները ձեռնարիկվել են՝ մեր զինվորական անձնակազմի անվտանգությունն ու բարօրությունը ապահովելու համար, որը տարածաշրջանում աշխատում է մեր շահերի պաշտպանության նպատակով»,- հայտարարել է Պատրիկ Շանահանը:Նա հավելել է, որ ԱՄՆ ԶՈւ-ն կշարունակի իրավիճակի մոնիթորինգը եւ համապատասխանաբար տարածաշրջանում զորքերի թվաքանակի շտկումներ կկատարի: