Ադրբեջանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունն 2019թ.-ի առաջին կիսամյակում աճել է 2.2 անգամ: Այդ մասին հայտարարել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Ջեսպեսենդը: Նա նշել է, որ այսօր Ադրբեջանում գործում է իրանական 1371 ընկերություն: Ըստ նրա, Նեֆտեչալայում շարունակում է գործել իրանա-ադրբեջանական ավտոմոբիլային գործարանը: Նա հավելել է, որ կողմերն ակտիվորեն համագործակցում են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: