28.06.2026
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հայցը
11.02.2020
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հայցը

Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակել է Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը: Բաբայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը: Ըստ մամուլի ծառայության՝ կայացվել է ակնհայտ քաղաքական որոշում: Հիշեցնենք, որ 2019 թվականին Սամվել Բաբայանը հայտարարել էր 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, ինչպես պարզվեց, Արցախի իշխանությունները նրան հանել էին պետռեգիստրից: Այս հանգամանքը արհեստական խոչընդոտ հանդիսացավ նրա՝ նախագահական ընտրություններին մասնակցության համար, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտաբնակության ցենզը նախապայման է բոլոր թեկնածուների համար: Սամվել Բաբայանը սա համարել էր անօրինական որոշում և որոշել հայց ներկայացնել դատարան: