24.11.2024
Համանախագահները «չեն ճանաչում, բայց ընդունում են ի գիտություն» Արցախում ընտրությունները
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ երկրներից մինչև հունիսի 30-ը որոշ ապրանքատեսակներ կարգելվի արտահանել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան որոշում է կայացրել ներդնել «երկրորդ փաթեթի» միջոցներն՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից պարենային ապրանքների առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը։


Դրանց թվում են՝ գլուխ սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկացորենը, կորեկը, ձավարեղենը, կոպիտ աղացվածքի ալյուրը եւ հացահատիկային բույսերը, փլուզված հնդկացորենի հատիկները, հնդկացորենից պատրաստի սննդամթերքները, մասնատված ու չմասնատված սոյայի բակլաները և արեւածաղկի սերմերը։


Համաձայն որոշման, նշված ապրանքների արտահանումն արգելվում է մինչև հունիսի 30-ը։


Արգելքի կիրառումը թույլ կտա սանիտարահիգիենիկ իրավիճակի սրման ժամանակ բնակչությանն ապահովել նշված ապրանքների անհրաժեշտ քանակությամբ։


ԵՏՀ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի այն ԵՏՀ կայքում հրապարակման պահից 10-օրյա ժամկետը լրանալուց հետո։