Երևանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև «Կասկադ» համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին անտառային 19Ա հասցեից մինչև Վերին անտառային 122 հասցե) անվանակոչվել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի անվամբ: Համապատասխան որոշումը փետրվարի 11-ին հավանության է արժանացել Երևանի ավագանու կողմից: Գոհար Գասպարյանը մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։