24.11.2024
ՀՀ ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշում
prev Նախորդ նորություն

Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:


Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Պարետի նոր որոշման մաիսն հայտարարության մեջ մասնավորապես նշված է.


«Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`


Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը


Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում


Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման


Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:


Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։


Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։


Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ:


Մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները` տրամադրելով ժամանակ ադապտացվելու համար»: