Ուկրաինական «Ուկրոբորոնպրոմ»-ին պատկանող «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությունը և Baykar Defense թուրքական ընկերությունը, որը ԱԹՍ-ների առաջատար արտադրողներից մեկն է, ճշգրիտ զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների արտադրության ոլորտում համատեղ ձեռնարկություն են հիմնել: Այս մասին հայտարարեց Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: Համատեղ ձեռնարկության հիմնական խնդիրն է՝ համատեղել երկու երկրների պաշտպանական համալիրների կարողությունները: