9.11.2025
Պուտինը կժամանի Երևան. դեսպանն այլ տեղեկատվություն չունի
11.09.2019
Պուտինը կժամանի Երևան. դեսպանն այլ տեղեկատվություն չունի

Հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստը, իսկ այդ միջոցառումն անցկացվում է նախագահների մակարդակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ արձագանքելով հարցին, թե հնարավո՞ր է Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին Երևան չժամանի:   Լրագրողների հարցին նա արձագանքեց հարցով՝ այլ տեղեկատվություն ունե՞ն. «Ես այլ տեղեկատվություն չունեմ: Մենք ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստը՝ նախագահների մակարդակով»,- շեշտեց նա: Ճշտող հարցին՝ այսինքն արժե՞ սպասել Պուտինին, դեսպանը լակոնիկ պատասխան տվեց՝ պետք է: Հիշեցնենք, վերջին շրջանում հայաստանյան ԶԼՄ-ները Պուտինի Երևան գալ-չգալու հարցը պարբերաբար բարձրաձայնում էին՝ ՀՀ ներքաղաքական որոշ զարգացումների հետ փոխկապակցելով: