24.12.2025
Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճ է արձանագրում
08.10.2019
Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճ է արձանագրում

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանման ծավալը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 11 տոկոսով ավելացել Է 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին վկայում են հանրապետության Գինու ազգային գործակալության հրապարակված տվյալները: Ըստ գերատեսչության տվյալների, Ռուսաստանն առաջվա պես առաջին տեղն Է զբաղեցնում վրացական այդ ալկոհոլային ապրանքատեսակը ներմուծող երկրների շրջանում: Երկրորդ տեղում Ուկրաինան Է: Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանն Ուկրաինա Է արտահանել ավելի քան 6,7 մլն շիշ գինի, ինչը 0,3 տոկոսով ավելի Է անցած տարվա ցուցանիշների համեմատությամբ: Առաջատարների եռյակը եզրափակում Է Չինաստանը: Ինն ամսվա ընթացքում Վրաստանիg այս երկիր Է արտահանվել ավելի քան 5,3 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին: