10.05.2025
Լուսանկարը` cargoarmenia.am
19.09.2024
Հայաստանը բարձրացնում է փոխադրողների միջազգային մրցունակությունը

Սեպտեմբերի 19-ին կայացած Հայաստանի կառավարության նիստում հաստատվել են փոխադրումների մենեջերների մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: Այս միջոցառումները նպատակ ունեն ներդաշնակեցնել Հայաստանի օրենսդրությունը ԵՄ պահանջներին և ներդնել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգի շրջանակներում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայի չափանիշները: Ընդունված որոշումը նպատակ ունի բարձրացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը: Փոխադրողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ: Ակնկալվում է, որ այս փոփոխությունները կհանգեցնեն հայկական փոխադրողների միջազգային մրցունակության բարձրացմանը, կապահովեն ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը և կնպաստեն ճանապարհային անվտանգության և տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ որակավորված մասնագետների ներգրավման շնորհիվ: Այս միջոցառումների իրականացումը ակնկալվում է, որ կհանգեցնի Հայաստանում տրանսպորտային ոլորտի ընդհանուր գործունեության և անվտանգության չափանիշների բարելավմանը: