Մենք վստահ ենք, որ նա գնալու է. Ալեն Սիմոնյան
Մենք վստահ ենք, որ նա գնալու է։ Նա կազատի Վեհարանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով կաթողիկոսի հրաժարականի պահանջին։
Նա չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի՝ կաթողիկոսը ինքնակա՞մ կհեռանա, թե՞ նրան շրջապատող եպիսկոպոսները, խիղճը կամ Աստված իրեն կդրդեն, որովհետև "ամոթ է՝ դարձել ես Լյուդովիկոս 14-ը, թե՝ պետությունը ես եմ, եկեղեցին ես եմ":
Ալեն Սիմոնյանը նաև հայտարարեց, թե ՔՊ-ն կաթողիկոսի թեկնածու չունի.
"Մենք կաթողիկոսի թեկնածու չունենք, որևէ մեկի անուն ՔՊ-ում, մեր անձնական զրույցների մեջ, երբևէ չի քննարկվել: Եկեղեցականներն իրենք իրենց մեջից պետք է ընտրեն",- ասաց նա:
Հիշեցնենք, վերջին ճեպազրույցներից մեկի ժամանակ էլ Ալեն Սիմոնյանը վստահ պնդել էր, որ եկեղեցին կունենա նոր կաթողիկոս: