4.07.2025
ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու ԵԽ գլխավոր տնօրենը քննարկել են մարդու իրավունքների մի շարք հարցեր
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը դուրս եկավ խորհրդարանից՝ բոյկոտելով Սեյրան Օհանյանի դեմ ուղղված գործընթացը

Խորհրդարանում մեկնարկել է արտահերթ նստաշրջան, որի ընթացքում իշխող ուժը փորձում է ստանալ խորհրդարանի համաձայնությունը՝ ԱԺ պատգամավոր, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։


Նստաշրջանի մեկնարկից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ընդդիմությունը չի պատրաստվում լեգիտիմացնել այս գործընթացը՝ մասնավորապես ընդգծելով, որ քննարկումը ընթանում է Օհանյանի բացակայությամբ, որի հարգելի լինելը ակնհայտ է, սակայն չի ճանաչվում ԱԺ ղեկավարության կողմից։ Նա շեշտեց, որ «Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև «Պատիվ ունեմ»-ը, չեն մասնակցի այս քաղաքական հաշվեհարդարին:


Ի պատասխան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անտեսելով ընդդիմադիր գործընկերների մտահոգությունները, ցինիկ տոնով արձագանքեց՝ փաստաթուղթ չի ստացել, հետևաբար Օհանյանի բացակայությունը չի կարող «հարգելի» համարել։ Նա ավելացրեց, թե օրենքն ավելի բարձր է, քան քաղաքական կամքն ու էթիկան։


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս հայտարարեց՝ իրենք մերժում են այս գործողությունը և չեն մասնակցի քննարկմանը՝ միանալով գործընկերների բոյկոտին։


Հաջորդող րոպեներին երկու ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը՝ ուղիղ նշան ուղարկելով իշխանություններին, որ չեն հանդիսանալու այս գործընթացի «դատական շոուի» դեկորացիա։


Մինչ պատգամավորները դուրս էին գալիս, Ալեն Սիմոնյանը փորձեց քաղաքական դիվիդենտ կորզել՝ հիշեցնելով, թե այս գործը, ըստ ամենայնի, կապ ունի նաև Արծվիկ Մինասյանի հետ՝ փորձելով ընդդիմությանը մեղադրել «հետագա բացթողումների» մեջ։


 

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով