29.12.2025
Արցախի ներկայացուցչության փակումը կարող է դառնալ հերթական «ընծան» Ադրբեջանին
18.04.2025
Արցախի ներկայացուցչության փակումը կարող է դառնալ հերթական «ընծան» Ադրբեջանին

Վերջին օրերին արցախցիների ու, առհասարակ, հայության տարբեր խմբերի նկատմամբ ատելություն գեներացնող իշխանության քայլերը տարբեր դրդապատճառների ներքո քննարկվեցին: Ես կարծում եմ, որ այս փուլում, իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է, որի վերջին արարը, միգուցե, դառնա Արցախի ներկայացուցչության փակումը (2023-ի սեպտեմբերից հետո դրա շանտաժն անընդհատ հնչում է): Այդ քայլը միայն խորհրդանշական նշանակություն կունենա, որովհետև եթե նպատակ լինի Արցախի պետական ինստիտուտները պահպանել, ապա դա կարելի է կազմակերպել նաև այլ տարածքներում: Սակայն այս պահին, իշխանությունը որպես զիջում փորձում է Ադրբեջանին ծախել իր կոշտ դիրքորոշումն Արցախի ու արցախցիների ապագայի նկատմամբ` Ադրբեջանից ակնկալելով բարեհաճ վերաբերմունք: Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան