4.07.2025
Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ:


«Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգր­կե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նո­ր ո­լորտ­ներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին:


Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 անձի մեղադրանք է առաջադրվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով