4.07.2025
«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 անձի մեղադրանք է առաջադրվել
prev Նախորդ նորություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով Սաուդյան Արաբիայում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Ithra» մշակութային կենտրոնի հրավերով հուլիսի 1-ից 10-ը հյուրախաղերով գտնվում է Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում։


Նվագախումբը Ithra թատրոնում ներկայացնում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերության «Սառցե սիրտը» և «Առյուծ արքա» հայտնի մուլտֆիլմերի երաժշտությունը։ Համերգները ղեկավարում է դիրիժոր Էրիկ Օքսները։ Համերգային երեկոները զուգորդվում են նորարարական լուծումներով, էկրանին ցուցադրվող պատկերներով։


Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սաուդյան Արաբիայում սպասված հյուր է։ Այս տարի արդեն ելույթներ է ունեցել «Ithra» թատրոնում՝ ներկայացնելով «Game on» համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչել են համակարգչային հայտնի խաղերի համար գրված մեղեդիները՝ փոխադրված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։

Արարատ Միրզոյանը կարևորել է Շվեդիայի հետ շարունակական փոխգործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով