Օգոստոսի 13-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի նախագահությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն կուսակցության խորհրդի ու մարզային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից: «Քննարկվեցին կուսակցաշինությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց ներքաղաքական օրակարգի հրատապ հարցերի լայն շրջանակի, մարզային կառույցների պատասխանատուները հանդես եկան հաշվետվություններով։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նախանշեց կուսակցական աշխատանքների կազմակերպման հետագա անելիքները», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ։