24.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք. 7 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Հայաստանում COVID-19-ի դեմ կատարվել է 33529 պատվաստում

Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 30-ի դրությամբ` կատարվել է 33529 պատվաստում, հայտնում են առողջապահության նախարարությունից:


Նախարարությունը հիշեցնում է նաև, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը


Պատվաստվելու համար, նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:


Նշվում է, որ ործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:


Հայաստանում կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները, իսկ պատվաստումներն անվճար են:


««ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18 տարեկանից բարձր բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար», - հայտնում են նախարարությունից:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222670 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1083960 վերջին մեկ օրում` 2655 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 3942 պացիենտ. Մեկ օրում նվազել է 200-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 213208 անձ` վերջին մեկ օրում 227 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4438 է: