Բելառուսի ԱԳՆ-ում մտադիր են հանդիպել բոլոր երկրների դեսպանների հետ
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է հանդիպումներ անցկացնել երկրում բոլոր օտարերկրյա դեսպանների հետ՝ քննարկելու հանրապետությունում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունների զարգացումը:
«Ծրագրում եմ հրավիրել բոլոր դեսպաններին, հանդիպել բոլոր դեսպանների հետ և բերել մեր դիրքորոշումը, մեր մոտեցումները ներքաղաքական իրավիճակի, արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ, քննարկել այն խնդիրները, որոնք առկա են մեր երկկողմ հարաբերություններում բոլոր դեսպանների հետ», - ասել է Մակեյը:
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 23-ին Ryanair-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում ռումբի առկայության մասին հաղորդագրության պատճառով, որը հետագայում չի հաստատվել: Այդ ինքնաթիռով թռչում էր Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram հեռուստաալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը։
Նա ձերբակալվել է իր դեմ նախկինում հարուցված քրեական գործերի փաստաթղթերի ստուգման ժամանակ մի քանի հոդվածներով, ներառյալ «զանգվածային անկարգությունների կազմակերպում» հոդվածը: Նրան կարող է սպառնալ մինչեւ 15 տարվա ազատազրկում։
Իրավիճակի հետ կապված ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը ԵՄ-ի եւ այլ գործընկերների հետ համագործակցությամբ հասցեական պատժամիջոցներ է մշակում բելառուսական իշխանությունների հանգուցային ներկայացուցիչների դեմ և մտադիր է վերադարձնել ավելի վաղ չեղարկված պատժամիջոցները բելառուսական 9 պետական ձեռնարկությունների դեմ: