Ավելի քան 100 ուխտավորներ ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Ամարասի վանք
Ռուս խաղաղապահներն ապահովել են 117 ուխտավորների անվտանգությունը՝ Ամարաս վանք այցելելիս, որը գտնվում է կողմերի սահմանազատման գծում։ Այս մասին մայիսի 31-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Այսպես, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախօրեին ապահովել են Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը ավելի քան 100 ուխտավորների հերթական խմբի կողմից: Այդ մարդիկ այստեղ են ժամանել Ստեփանակերտ քաղաքից և վանական համալիրի հարակից բնակավայրերից։
Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Մարտունու շրջանի տարածքում։ Միջնադարյան Հայաստանում ունեցել է հայտնի կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնն իրականացնում է ուխտավորների ուղեկցումը եւ պահպանությունը դեպի Լեռնային Ղարաբաղի կրոնական օբյեկտներ, այդ օբյեկտներից մեկը Ամարաս վանքն է», - ասել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը:
Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում, մարտական գործողությունների ավարտից հետո, Ամարասի վաղ միջնադարյան վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծից անմիջապես մոտ։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են ուխտավորների անվտանգությունը, որոնք ցանկանում են այցելել այդ սրբավայրը:
Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: