Լիբանանում ծեծի է ենթարկվել արվեստագետ Րաֆֆի Թութուկյանը։ Դեպքը տեղի է ունեցել Բուրջ Համուդ հայաշատ շրջանի Նոր Մարաշ թաղամասում, ուր ապրում և ստեղծագործում է Թութուկյանը։ Ըստ NEWS.am-ի, հայ արվեստագետի վրա հարձակմանը նախորդել է վեճը։ Երկու զինվածներ, որոնցից մեկի հետ վիճաբանել է Րաֆֆին, մոտեցել և անխնա ծեծել են նրան։ Հանցագործների հեռանալուց հետո Րաֆֆին տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։