Իսկ դուք պատրա՞ստ եք ճամփորդել դեպի հայ մշակույթի, պատմության և պարի աշխարհ: «Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացման ընթացքում կանցնեք հայոց պատմության տարբեր դարաշրջաններով՝ Նոյից մինչև մեր օրեր, մեծագույն պատերազմներից մինչև հարսանեկան շքեղ տոնախմբություններ: Ձեզ սպասվում են. «Քոչարի», «Բերդ», «Յարխուշտա» և այլ ազգային պարեր՝ առաջատար հայ պարողների/պարային խմբի կատարմամբ։ Դուդուկ, զուռնա, քանոն և այլ հայկական ժողովրդական գործիքների կենդանի հնչողությամբ ազգային մեղեդիներով հարուստ երեկո: Պարը համամարդկային լեզու է, ընկալելի բոլորի համար, հասանելի կլինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն ենթագրեր:Հայկական ավանդական հարսանիքի մասնակցության հրավեր, ուրախ տոնակատարության հյուրը դառնալու հնարավորություն, բովանդակալից սյուժե և զգացմունքային մթնոլորտ:Ավանդական ազգային տարազները, դեկորացիաները և ուղեկցող տեսաշարքը ներկայացման ողջ ընթացքում ձեզ ամբողջովին կտեղափոխեն հայկական մշակույթի աշխարհ: