Լավ է, որ ընդունում է, որ մի ամբողջ երկիր 7 տարի մնացել է նույն դասարանում, բա դե հեռացեք, որ փոխադրվենք հաջորդ դասարան: Մնում է ընդունի, որ իր պատճառով է երկիրը մնացել այդ նույն դասարանում, բայց արդարության համար պետք է ասել, որ նույնիսկ նույն դասարանում չենք մնացել այլ հետ ենք գնացել դեպի զրո դասարան: Վաղն էլ կասի դե ինչ արած դուրս մնացինք դպրոցից դուք եք մեղավոր կամ նախկինները: Էս էն «աղքատությունը ձեր գլխներում է» օպերայից էր: Զարմանալիորեն բոլորը արագ մոռացան, որ նույն դասարանում մնացած վարչապետը 7 տարի առաջ թռիչքաձև զարգացման խոստումներ էր տալիս: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայան