13.01.2026
ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով
prev Նախորդ նորություն

Զինծառայողները կունենան 21-30 օր արձակուրդ. Պապիկյան

Զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալու 21-30 օր արձակուրդ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


Նա նշեց, որ դա կբաշխվի համամասնորեն. «Եթե նախկին ծառայողների դեպքում 2 տարի ժամկետին էր վերաբերում, ապա այս տարի զորակոչվածների դեպում՝ 1.5։ Սահմանային ծառայություն տանող զինծառայողների համար կլինի 30 օր արձակուրդ, այսինքն՝ ամեն 6 ամիսը մեկ 10 օր զինծառայողը կկարողանա գնալ արձակուրդ, և 21 օր՝ այլ (թիկունքային) զորամասերի համար»։


Պապիկյանը նաև հավելեց, որ իրենց կատարած բարեփոխումների արդյունքում այնպես են արել, որ երդման արարողությունից հետո զինծառայողը կարող է ունենալ 2 օր արձակուրդ. «Ծնողը կարող է նույնիսկ չգալ զորամաս, զինծառայողը կստանա իր երկօրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ կվայելի դրանք և կվերադառնա հիմնական ծառայության՝ որպես լիիրավ զինծառայող»։

ԿԳՄՍՆ-ն՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան