13.01.2026
Պապիկյան. 2025 թ-ը գերարդյունավետ տարի էր պաշտպանական ոլորտի համար
prev Նախորդ նորություն

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային և քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաեւ ժողովի մասնակիցների տեսակետներն ու կարծիքները, արձանագրեց.


Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայությունը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության լրջագույն սպառնալիքների առջեւ։ Այս մասին հայտնել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից


Գործող վարչախմբի ապազգային եւ հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան եւ երկրի տարածքային ամբողջականությունը։


Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու եւ նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։


Այս համատեքստում 2026 թ. սպասվող խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի։


Ելնելով վերը նշված հաստատումներից՝ Գերագույն ժողովը որոշեց.


• մասնակցել 2026 թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձեւաչափին,
• լիազորել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձեւաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը եւ մոտեցումների արտացոլումը կարեւորագույն հարցերում։


 

Զինծառայողները կունենան 21-30 օր արձակուրդ. Պապիկյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան