Պապիկյան. 2025 թ-ը գերարդյունավետ տարի էր պաշտպանական ոլորտի համար
2025 թ-ի պաշտպանական ծախսերը եղել են 664 մլրդ դրամ կամ 1 մլրդ 741 մլն դոլար։ Այսինքն, պաշտպանական ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 մլրդ դոլարով։ Այս մասին ամփոփելով 2025 թ-ի գործունեությունն ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Շատ են քննադատություններն այն մասին, որ պաշտպանության ոլորտին քիչ գումարներ են հատկացվում, բայց այս թվերը խոսում են այն մասին, որ 2025 թ-ը գերարդյունավետ տարի էր»։
Նա նաև ընդգծեց, որ տարին նաև արդյունավետ էր ծրագրերի իրականացման տեսանկյունից։ Անդրադառնալով ժամկետային զինծառայության կրճատմանը՝ նախարարը նշեց, որ որոշումը կայացվել է դեռ 2021 թ-ին։ «Պաշտպանական ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը հնարավորություն է տվել որպեսզի կառավարությունը հանդես գա նման նախաձեռնությամբ»։
Պապիկյանը նաև հայտնեց, որ կատարված օրենսդրական բարեփոխումների արդյունքում 2023-ի համեմատ՝ 2025 թ-ին ունեցել ենք զորակոչի 19 տոկոս աճ։