NEWS.am-ի տեղեկություններով՝ բերման են ենթարկվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։ Ավելի վաղ հայտնել էին, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։ Գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ։ Ըստ մամուլի՝ խոսքը կոռուպցիայի մասին է: