13.01.2026
ԿԳՄՍՆ-ն՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Շրջակա միջավայրի նախարարը ԱՄԷ-ում է

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ԱՄԷ Շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Դոկտոր Ամնա Ալ Շամսիի հրավերով մասնակցում է «Աբու Դաբիի կայունության շաբաթ»-ին (Abu Dhabi Sustainability Week - ADSW 2026)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:


ADSW-ը համաշխարհային նշանակության ամենամյա նախաձեռնություն է, որի շրջանակում պետությունների ղեկավարներ, համաշխարհային առաջնորդներ, բարձրաստիճան քաղաքական գործիչներ, տեխնոլոգիական նորարարներ և կայունության ոլորտի ապագա առաջնորդներ կքննարկեն կայուն զարգացման, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական առաջընթացը՝ համադրելով քաղաքական կամքը, նորարարական լուծումները և միջազգային համագործակցությունը։


«Այսօր մասնակցել եմ նաև Abu Dhabi Sustainability Week 2026-ի բացման պաշտոնական արարողությանը, որով բարձր մակարդակի քննարկումների և համագործակցությունների մի ամբողջ շաբաթվա մեկնարկ տրվեց։


Բացման արարողության շրջանակում կայացավ նաև Zayed Sustainability Prize մրցանակաբաշխության 17-րդ հանդիսավոր արարողությունը։ ԱՄԷ-ի այս առաջատար գլոբալ նախաձեռնությունը ներկայացնում և արժևորում է կայունության ոլորտում իրականացված բացառիկ ներդրումները, որոնց գործունեությունը նպաստում է ներառական և կայուն աշխարհի ձևավորմանը։


ADSW 2026-ը ևս մեկ անգամ հաստատում է, որ կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով, տեսլականով և պատասխանատվությամբ՝ հանուն ներկա և ապագա սերունդների կայուն ապագայի»,- գրել է նախարարը։

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան