13.01.2026
Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել դատական նիստին. փաստաբանների թիմ
prev Նախորդ նորություն

Զանգեզուրի միջանցքը կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը․ Թուրքիայի նախարար

224 կմ երկարությամբ Կարս–Իգդիր–Արալըկ–Դիլուջու երկաթգիծը մեծ նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի համար։ Այս երկաթուղային գծի ակտիվ շինարարությունը շարունակվում է անցյալ տարվանից։


Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ հավելելով, որ Զանգեզուրի միջանցքի երթուղու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նաև Ադրբեջանի տարածքում։


Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել միջանցքի՝ հայկական տարածքով անցնող հատվածի շինարարության մեջ ԱՄՆ-ի մասնակցության վրա։ «Մենք այս հարցում առաջընթաց ենք ակնկալում ընթացիկ տարում։ Դրանով իսկ կկարողանանք Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնել մինչև 2030 թվականը»,- ասել է տրանսպորտի նախարարության ղեկավարը։

Փաշինյանը «գովազդում է» Բաքվի բենզինը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան