13.01.2026
Խոշոր հափշտակություն և փողերի լվացում՝ Ֆեյսբուքի կեղծ էջերով
prev Նախորդ նորություն

Հայաստանը «Եվրատեսիլ-2026» երգի մրցույթում ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում

«Եվրատեսիլ» երգի 70-րդ մրցույթի կիսաեզրափակչի մասնակից երկրների կազմը հաստատվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքից։


Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։


Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2026-ը» տեղի կունենա Վիեննայում։


Երկու կիսաեզրափակիչների ճշգրիտ ելույթների հերթականությունը կորոշվի մարտի վերջին։


Հանրության և ժյուրիի քվեարկությունը կորոշի յուրաքանչյուր կիսաեզրափակչի լավագույն 10 երկրները։


Այնուհետև այդ երկրները կանցնեն «Եվրատեսիլ» երգի 70-րդ մրցույթի մեծ եզրափակիչ,որը տեղի կունենա մայիսի 16-ին։


 

Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան