Ռուս մասնագետները ստեղծել են աշխարհում առաջին «օդային ականազերծման» համակարգը անօդաչու թռչող սարքերի դեմ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ZALA AERO ընկերությունների խմբի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովին («Ռոստեխ» պետական կորպորացիայի «Կալաշնիկով» ընկերությունների խմբի մեջ է մտնում)։ Նրա խոսքով՝ համակարգի հիմքը կդառնան «Լանցետ» կամիկաձե դրոնները: Դրանք պոտենցիալ հակառակորդի անօդաչու սարքերից կրկնակի արագ են եւ հեշտությամբ կարող են դրանք խոցել: «Մենք մեր 300 կիլոմետր ժամ արագությամբ հեշտությամբ դա կանենք», - հայտարարել է Զախարովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: Բացի այդ, «Լանցետները» կարող են օդում գտնվել մի քանի տասնյակ ժամվա ընթացքում՝ դրանով իսկ ստեղծելով «ականապատում»: Առայժմ համակարգն անցնում է փորձարկումներ: