Վրաստանի իշխանությունները գործողության մեջ են դնում ինչպես շինություններում, այնպես էլ փողոցում պաշտպանիչ դիմակները պարտադիր կրելու մասին հրահանգը։ «Վաղվանից դիմակներ կրելն անպայման է լինելու ամենուր, որտեղ հավաքվում է ավելի քան 5 մարդ», - այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Գիբրաձեն ընդգծել է, որ նոր դրույթները տարածվում են բացարձակապես բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ պատվաստումների ամբողջական կուրս անցած քաղաքացիների վրա: Դիմակը կրելու կանոնները խախտելու համար տուգանքը կկազմի 20 լարի (մոտ 6 դոլար), հասարակական վայրերում առանց դիմակի կրկին հայտնվելու համար տուգանքի գումարը կրկնապատկվում է: