19.04.2025
Երկու կանանց մեղադրանք է առաջադրվել. սեռական շահագործման ենթարկելու գործը դատարանում է
prev Նախորդ նորություն

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները կսահմանափակվեն

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1834-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում, որով 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների տրամադրումը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): 


Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ նշված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների վրա՝ չսահմանափակելով Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից կատարվող այցելությունները:

Տրոցենկոն ձեռք է բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի մեծ մասը Մուսախանովի և Խուդոլիի մասնակցությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար