Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր նախատեսված, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիան չեղարկվել է թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով: Այս մասին հայտնում է լեհ քաղաքական գործիչ Թոմաս Լեխ Բուչեքը Facebook-ի իր էջում․ «Անվտանգությունն առաջնային է: Սա հայերի նկատմամբ ատելության ևս մեկ գործողություն է և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ահաբեկման վրա հիմնված քաղաքականություն: Ազատություն հայ ռազմագերիներին», - գրել է նա՝ հրապարակելով նաև սպառնալիքների սքրինշոթները։