ԱՄՆ-ի զինված ուժերը ԻՊ-ի 8 ղեկավարների Սիրիայի հյուսիսից տեղափոխել են Իրաք՝իրավիճակի ապակայունացման համար: Նշվում է, որ ամերիկացիները գրոհայիններին տեղափոխել են Իրաքի արևմուտքի Անբար նահանգում գտնվող ԱՄՆ-ի Այն-Ասադ ռազմակայան: ԻՊ-ի ղեկավարները գտնվում էին Ալ-Հոլ փախստականների համար նախատեսված ճամբարում՝սիրիա-իրաքյան սահմանին: Հոդվածում նշվում է, որ դա ԱՄՆ-ի հերթական փորձն է ահաբեկիչների միջոցով ստիպել Իրաքի ղեկավարությանը հրաժարվել իրենց որոշումից՝Իրաքից ամերիկյան բոլոր զինված ուժերը դուրս բերելու հետ կապված: