Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 2 հոդվածով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված կադրերին: «Քննությամբ կպարզվի կոնկրետ անձանց մեղավորությունը, ու կտրվեն իրավական գնահատականներ»,- ասաց Գրիգորյանը: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից: Նա նաև հայտնել էր, որ այժմ տեղի է ունենում ծառայողական քննություն: