«Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել Թուրքիայի տարածքում հուլիսի վերջից տարածվող անտառային հրդեհների պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Yeni Şafak թերթը: Նշենք, որ «Կրակի երեխաները» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ստորաբաժանումն է, որի անդամները Թուրքիայում ճանաչվել են ահաբեկիչներ։ Կազմակերպությունը հայտարարել է, որ ժամանակն է ծնկի բերել թուրքական ռեժիմը կրակի միջոցով, «քանի որ այն այլ լեզու չի ճանաչում»:Նշվում է, որ 1990-ականներից սկսած «Կրակի երեխաները» պարբերաբար անտառային հրդեհներ են կազմակերպում երկրում: