Նորընտիր Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը: Այսօր կընտրվեն Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ թեկնածուները հայտնի են: Նրանք են՝ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, ընդդիմության միասնական թեկնածուն է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթեկյանը «Հայաստան» խմբակցությունից: Նշենք, որ փաստացի գործ ունենք հետընթացի հետ՝ վերջին 15 տարիներին Ազգային Ժողովը գրեթե մշտապես ունեցել է գոնե մեկ կին փոխնախագահ: