Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել: Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, որը շատ արագ հարթվել է: