Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:"Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ",- ասված է հաղորդագրության մեջ: