ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է ոստիկանների գործողությունների արդյունքում: Այս մասին հայտնում է ՀՅԴ-ական Սուրեն Պարսյանը: "Նա հայրենադարձ է: Ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց",- գրել է Պարսյանը: VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ: Նրան բերման ենթարկելու փորձից հետո Սաղաթելյանի դեմքը արյունոտ էր: