Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ: Այս մասին ասել է Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը, հայտնում է «Արմենպրես»-ը: «Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - նշեց Թադևոսյանը: