24.11.2024
ԵԱՀԿ ՄԽ ԱԳ-ները կոչ են արել ՀՀ-ին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ղարաբաղում նոր ճանապարհ կառուցման անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ձեռնամուխ են եղել անվտանգության ապահովմանը նոր ճանապարհի կառուցման ժամանակ, որը կանցնի կողմերի սահմանազատման գծի երկայնքով Խրամորթ գյուղից մինչեւ Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


«Ներկայումս իրականացվում են Խրամորթ գյուղում մանրախիճի արդյունահանման անվտանգության ապահովման միջոցառումները։ Աշխատանքներն իրականացվում են շփման գծի երկայնքով, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը», — ասել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը։


Ճանապարհաշինարարները ձեռնամուխ են եղել մանրախիճի արդյունահանման աշխատանքներին, որը հիմք կհանդիսանա Ասկերանի շրջանի սահմանազատման գծի մոտակայքում նոր ճանապարհի համար:


«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ միասին աշխատանքներ ենք սկսում Խրամորթ գյուղից մինչեւ Ասկերան, որպեսզի բարելավենք ճանապարհը ռուսական խաղաղապահ ուժերի պարեկության համար, քանի որ գյուղը գտնվում է շփման գծում», — հայտնել է շինարարական ընկերության տնօրեն Նարեկ Հակոբյանը:


Այս ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին, այնպես էլ խաղաղապահներին բնակավայրերի միջեւ ավելի անվտանգ տեղաշարժի համար՝ պարեկության նոր երթուղի ստեղծելու համար։ Ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարվա վերջ։


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: