23.11.2024
Խոսքերն ավելորդ են. համացանցը քննարկում է Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահը խոստացել է դատի տալ ընդդիմադիր պատգամավորին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել է դատի տալ «Հայաստան» դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, ով նրան մեղադրել է բյուջետային միջոցների հաշվին ապօրինի հարստացման մեջ:


«Հայաստանի հասարակությունը հոգնել է խորհրդարանում «կենցաղային» քննարկումներից։ Մարդիկ ուզում են օրենսդրական նախաձեռնություններ տեսնել, այլ ոչ թե նայել, թե ինչպես ենք մենք անընդհատ իրար բզկտում։ Ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ մեր որոշ գործընկերների ելույթներին, քանի որ դրանք դեմագոգիա են։ Ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանի հայտարարությանը, ապա կարող եմ ասել, որ իր կողմից արծարծված բոլոր հարցերին ես վաղուց եմ պատասխանել։


Կարծում եմ՝ տիկին Մանուկյանը ստիպված կլինի ապացուցել դատարանում ասվածը, հակառակ դեպքում նա ստիպված կլինի վճարել տուգանքը և այդ ամբիոնից հերքել այն ամենը, ինչ նախկինում ասվել էր իմ մասին, որովհետև ասվածը մաքուր սուտ է։ Ես կոչ եմ անում մնալ կառուցողականության շրջանակներում։


Հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ անուն առ անուն հայտարարել այն ամենը, որ առանց այդ էլ բոլորը քաջատեղյակ են մեր գլխավոր հերոսների՝ մեր ընդդիմադիր գործընկերների և Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու մասին։ Ես կոչ եմ անում ձեզ չստիպել ինձ մտնել այդ դաշտ։ Այս դաշտում առաջիկա 50 տարիների ընթացքում դուք մշտապես պարտվելու եք», - դիմելով ընդդիմադիրներին՝ ասել է նա։