27.09.2024
Ուսումնական տարվա սկիզբը կամ ընտրությունները հետաձգելու հիմքեր չկան. Գախարիա
12.08.2020
Ուսումնական տարվա սկիզբը կամ ընտրությունները հետաձգելու հիմքեր չկան. Գախարիա

Առկա համաճարակաբանական իրավիճակը հիմք չի տալիս ուսումնական տարվա սկիզբը կամ հոկտեմբերի 31-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգելու համար։ Այս մասին Քութայիսի այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է "Նովոստի Գրուզիան"։ Այսօր ավելի վաղ Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հնարավոր է համարել ուսումնական տարվա սկիզբը տեղափոխել համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում: «Այսօրվա դրությամբ սեպտեմբերի 15-ից դասարաններում երեխաների ուսումը հետաձգելու եւ ուսումնառությունից հրաժարվելու ոչ մի հիմք չկա։ Այսօր նման դրույթ չկա։ Նաեւ հիմքեր չկան խոսելու ընտրությունների ամսաթվի փոփոխության մասին», - հայտարարել է Գախարիան։ Վարչապետը հավելել է, որ սահմանափակող միջոցներ կիրառելիս կառավարությունը մտածում է ոչ միայն մարդկանց առողջության, այլեւ երկրի տնտեսության մասին: Գախարիան նաեւ նշել է, որ վարակի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ են կառավարության եւ քաղաքացիների համատեղ ջանքերը, ինչպես նաեւ բնակչության վստահությունը: «Վարակը ոչ մի տեղ չի անհետանա: Աշխարհը պետք է փորձի համակերպվել ապրել այս վարակի հետ: Սա չի նշանակում, որ կյանքը պետք է կանգ առնի: Մենք պետք է ուսումնասիրենք վարակի տարածման աշխարհագրությունը եւ արագությունը, որ մենք անում ենք արդյունավետ: Մենք կշարունակենք դա անել արդյունավետ, բայց միայն պետության ջանքերն անբավարար են», - ասել է նա: