20.04.2026
Տիգրան Ավինյանի խորհրդականը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար
04.08.2021
Տիգրան Ավինյանի խորհրդականը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար: Վահան Հունանյանի կենսագրությունը. Ծնվել է 1986թ․ նոյեմբերի 19-ին, Երևանում։Կրթություն և վերապատրաստում`2004-2008թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, որակավորումը՝ ֆիզիկոս, բակալավր,2011-2013թթ. ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն,որակավորումը՝ եվրոպագետ, մագիստրոս,2011-2012թթ․ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոց, Դիվանագիտական կադրերիպատրաստման դասընթաց,2012թ․ Մեդիայի ու հաղորդակցության դասընթաց ճգնաժամայինկառավարման ոլորտում (Շպից),2012թ․ Ռուսաստանի արդի արտաքին քաղաքականությունը․ հիմնականմիտումները ու գերակայությունները (Մոսկվա),2019թ․ Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հետազոտական կրթաթոշակ ու եռամսյահետազոտական աշխատանքներ (Վարշավա):Աշխատանքային գործունեություն`2012-2013թթ. ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության կցորդ,2013-2017թթ. Թուրքմենստանում ՀՀ դեսպանության կցորդ, ապա` երրորդքարտուղար,2017թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվությանվարչության երրորդ քարտուղար,2017-2018թթ․ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի(ՖԱՍԹ) ցանցային համագործակցության պատասխանատու,2018-2020թթ․ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հրավիրյալ դասախոս,2018-2020թթ․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար,2020-2021թթ․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական,2021թ․ օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարողԱրմեն Գրիգորյանի հրամանով նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար:Պարգևներ՝ՀՀ վարչապետի հուշամեդալ։Օտար լեզուների իմացություն` անգլերեն, ռուսերեն, լեհերեն։Ընտանեկան կարգավիճակ՝ամուսնացած չէ: