24.11.2024
Ծանրագույն այս իրավիճակում ոչ ոք չի կարող կասեցնել վտանգավոր զարգացումները. «5165»
prev Նախորդ նորություն

Գիտության ֆինանսավորումը 2022 թվականին կաճի շուրջ 85 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021-ի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ:


Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին կառավարությունում գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղությունների շուրջ հրավիրված քննարկման ժամանակ:


Գիտության ոլորտի ֆինանսավորման շեշտակի աճը Փաշինյանն անվանել է իր ղեկավարած կառավարության քաղաքականությունը: «Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ և այս քաղաքականությունն, իհարկե, շարունակվելու է», - ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։