11.06.2023
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իշխող վերնախավի հայտարարությունները կատարվում են ներքին լսարանի համար. Հայկ Մամիջանյան

Իշխող վերնախավի ներկայացուցիչների հայտարարությունները արվում են բացառապես ներքին լսարանի համար։ Դա վերաբերում է գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։


Պատգամավորը կոչ արեց համեմատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սոչի կատարած այցի հրապարակային հայտարարությունը և եռակողմ հայտարարության դրույթները:


«Ուշադրություն դարձրեք, թե ինչ է նա ասել հանրային մասի շրջանակներում: Նա անդրադարձել է գերիների, ագրեսիայի և այլ հարցերի։ Բայց արդյունքում նշվածից որն է արտացոլվել ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Համաձայնեք, որ հաշվի առնելով [եռակողմ հայտարարության] բովանդակությունը, ես կարող եմ հիմնավորված կասկածներ ունենալ բանակցություններում այդ խնդիրների քննարկման վերաբերյալ։ Ի վերջո բանակցությունների առարկան միշտ արտացոլվում է ամփոփիչ փաստաթղթում, անկախ նրանից, թե այն հայտարարությունը, թե ինչ-որ բան այլ է», - հայտարարել է նա:


Մամիջանյանը նշել է, որ, անշուշտ, արցախյան հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է, որ ցանկացած փաստաթղթում, որի տակ դրվում են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունները, նշվի Արցախյան հիմնախնդրի չլուծված լինելը և նշվի, որ կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։


Նա համոզված է, որ «արցախյան հիմնախնդրի տոտալ տարանջատումը ներկա պահին ընթացող գործընթացներից» հղի է բացասական հետևանքներով։ Նա վստահ է, որ դա չափազանց բարդացնում է Հայաստանի ապագա բանակցողների խնդիրը։ «Ներկա բանակցողներից ես ոչինչ չեմ սպասում», - հայտարարել է պատգամավորը:


 

Ծանրագույն այս իրավիճակում ոչ ոք չի կարող կասեցնել վտանգավոր զարգացումները. «5165»
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո