Կարեն Իսախանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական։ Համապատասխան որոշումն այսօր՝ օգոստոսի 11-ին, ստորագրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Իսախանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։