Դատախազությունը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նման միջնորդություն է ներկայացվել նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ։ Ավելի վաղ կալանավորվել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը: